Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Սիրիայի իշխանությունները բռնել են սպանություններ իրականացրած ահաբեկիչներին

Սիրիայի իշխանությունները բռնել են սպանություններ իրականացրած 
ահաբեկիչներին

ԲԵՅՐՈՒԹ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի անվտանգության ուժերին հաջողվել է բռնել մի քանի ահաբեկիչների, որոնք 47 խաղաղ բնակիչների են սպանել երկրի Հոմս քաղաքի Քարամ-Զեյթուն թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ИТАР-ТАСС-ը, «Սուրիա» հեռուստաընկերությունը ձերբակալվածների թվի մասին ոչինչ չի հաղորդել, սակայն խոստացել է բացահայտել զինված ծայրահեղականների  ձերբակալության մանրամասները, որոնց մեջ կան վարձկաններ արաբական այլ երկրներից: Մարտի 12-ին հեռուստատեսությամբ ցուցադրել են այս արյունահեղության զոհերին, որոնց մեջ են եղել 47 կին եւ երեխաներ: Դիկաներից շատերի վրա հայտնաբերել են դանակի հարվածների հետքեր: Դամասկոսում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների պատասխանատվությունը դրել են ծայրահեղականների զինված խմբերի վրա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am