Տնտեսություն

Գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք` կանանց տոնին նվիրված

1 րոպեի ընթերցում

Գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք` կանանց տոնին նվիրված

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սննդի ոլորտի կին հերոս» մրցույթը կամփոփվի մարտի 8-ին` կանանց միջազգային օրվան նվիրված: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, այն իրականցվում է տնտեսական ոլորտում կանանց մասնակցությունը խրախուսելու նպատակով:

Մրցույթին մասնակցելու համար դիմել է գյուղատնտեսության ու ֆերմային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող ու հաջողության հասած շուրջ հարյուր կին` Հայաստանի բոլոր մարզերից: «Մրցանակաբաշխությունը միջոց է` ճանաչելու սննդի արտադրության ոլորտում աշխատանքներ ծավալած կանանց` ներկայացնելով կին գյուղատնտեսներին ու ֆերմերների` դրական փոփոխությունների բերած գործունեությունը»,-նշեց Ասատրյանը:

Մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր մարզից մեկ կին կարժանանա «Գյուղամթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակին:

Նախատեսվում է այդ կանանց մասին ֆիլմի եւ գրքույկի շնորհանդես, ինչպես նաեւ գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվի կանանց կողմից պատրաստված էկոլոգիապես մաքուր սնունդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում