Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում ավելացել է

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի թիվը  Հայաստանում ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում մահացության հիմնական պատճառներից է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում:

«Կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին, որտեղ կանանց մեծ մասն ախտորոշվում է հիվանդության ուշ փուլերում` ծառայությունների ցածր մատչելիության եւ կանանց վատ իրազեկվածության հետեւանքով»,- «Արմենպրես»-ին հաղորդմամբ փետրվարի 26-ին Ծաղկաձորում շարունակվող  ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար վերարտադրողական առողջության պահպանման հարցերին նվիրված դասընթացի ընթացքում տեղեկացրեց ԱՄՆ ՄԶԳ ՀԱՀՀ ծրագրի մոր եւ մանկան վերարտադրողական առողջության  հարցերով խորհրդատու Գոհար Փանաջյանը: Նրա խոսքով` կրծքագեղձի քաղցկեղը աշխարհում  կանանց մոտ հանդիպող հիմնական` թոքի քաղցկեղից հետո ամենահաճախ հանդիպող տեսակն է:

Փանաջյանը շեշտեց, որ վերջին 20  տարիների ընթացքում Հայաստանում դիտվում է կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպքերի ցուցանիշի աճ: Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի տվյալներով` կրծքագեղձի քաղցկեղը հայ կանանաց շրջանում ամեանահաճախ հանդիպող չարորակ նորագոյացությունն է:

«Քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին գիտությունը որեւէ ստույգ երաշխիք չունի,  սակայն հստակ է, որ կանոնավոր ստուգումները կարող են  դրական արդյունք արձանագրել, գոյացությունը հայտնաբերել վաղ փուլում եւ բուժել»,-պարզաբանեց խորհրդատուն: Նա վստահեցրեց, որ  պարբերաբար այցելությունները բժշկին հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի ցանկացած նորագոյացություն` բուժման մեջ հաճախ հասնելով դրական արդյունքի` վերջնական ապաքինման:

Վիճակագրության համաձայն`  2 տարվա կտրվածքով մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց թիվը Հայաստանում ավելացել է: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության չափորոշչի` տարեկան մեկ անգամ իրականացվում է  կանանց գինեկոլոգիական համալիր  քննություն, այդ թվում` կրծքագեղձերի կլինիկական հետազոտության իրականացում առողջության առաջնային պահպանման օղակի` մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժիշկի կողմից:

Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում ԿՔ նոր դեպքերի ցուցանիշի առումով Հայաստանը գտնվում է 8-րդ տեղում:  Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի տվյալների համաձայն` յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 1.3 միլիոն կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ, մահացության դեպքերը շուրջ 465 հազար է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am