Տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
20:52, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 21-ին նիստում քննարկվել և դրական եզրակացություն է տրվել պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Գալուստ Սահակյանի և Կարեն Ավագյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նիստը նախագահել է պատգամավոր Արտակ Դավթյանը:
Հեղինակներն առաջարկում են ավելացված արժեքի հարկի վճարումից ազատել հանրակրթության ոլորտում որոշ կրթական ծրագրերով իրականացվող առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների անցկացման համար սահմանված վճարները, որը, ինչպես տեղեկացրեց հիմնական զեկուցող Անահիտ Բախշյանը, մեկ անձի համար կազմում է 970 դրամ:
ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Օրինագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է անցկացնել 24 ժամվա ընթացքում:
Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Նիստի օրակարգում ընդգրկված մոտ մեկ տասնյակ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:
Դիտվել է 121 անգամ

Ֆոտոհոսք
RSS
