Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ նորանշանակ դեսպանին

19:15, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵԵՍ: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ԵԱՀԿ գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնը ստանձնելու առթիվ` վարչապետը նրան մաղթել է հաջող և բեղմնավոր աշխատանք: «Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել ձևավորված ավանդույթները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր համագործակցությունն ընդլայնելու հարցում», - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին դեսպանմ Սորոկինը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը և վստահեցրել, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին ջանք կգործադրեն Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանն առնչվող մանրամասներ: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակին` այս ծրագրի իրականացման նախաձեռնությամբ հանդես գալու և դրա իրականացմանն օժանդակելու համար: 2011 թ-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ընտրական գործընթացի կատարելագործման հարցում համագործակցության շուրջ: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) գործունեությունն օրենսդրական դաշտի բարեփոխումների, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում:

Դիտվել է 502 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ