Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

14:48, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, քղջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ բարձրաստիճան փոխայցելությունների, ինտենսիվ զարգացող փոխհարաբերությունների կապակցությամբ՝ այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձևաչափի կարեւորությունը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան- Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Ընդգծվել է, որ մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ, լավ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների, արտաքին եւ անվտանգության քաղաքականության, արդարադատության ոլորտներում: 

Երկուստեք կարեւորվել է ԵՄ որոշումը Հայաստանի հետ խորը եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Այդ առումով նշվել է, որ Հայաստանում նախապատրաստական լուրջ բարեփոխումներ են իրականացվել, էական արդյունքներ են արձանագրվել մի շարք ասպարեզներում:

Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Այդ ենթատեքստում շեշտվել է, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է համապատասխան մանդատ ու հարուստ միջնորդական փորձ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: 

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք  հարցեր:

Դիտվել է 345 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ