Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Կոալիցիոն քաղաքական ուժերն սկսել են խոսել համամասնական ցուցակներում տեղերի մասին

17:32, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համամասնական ողջ ցուցակը կհրապարակի մարտի 10-ին տեղի ունենալիք համագումարին հաջորդող օրերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում  կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցուցակների հետ կապված դեռեւս ոչ մի որոշում չի կայացվել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մնացած բոլոր հարցերը գտնվում են քննարկման փուլում: «Օրինաց երկիր» կուսակցության  մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանի խոսքով` պաշտոնապես հստակեցվել են կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: «Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում է շտաբի պետ Հեղինե Բիշարյանը, երրորդ տեղում` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ցուցակի հաջորդ համարների մասին տեղեկատվությունը կհաղորդվի մարտի երեքին կայանալիք համագումարից անմիջապես հետո»,-ասաց Աբրահամյանը:

Դիտվել է 439 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ