Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Գագիկ Մելիքյանը վերահաստատում է՝ ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու

13:30, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար աշխարհի կապը քաղաքականության հետ պետք է վերացվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 20-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ պետք է վերացնել գործարար աշխարհ-քաղաքականություն կապը: Մեր ցուցակներում գործարարներ չեն լինելու»,- նշեց պատգամավորը:

Սակայն եթե գործարարներն առաջադրվեն մեծամասնական ընտրակարգով, դա արդեն Մելիքյանը վերջիններիս գործն է համարում:

«Որևէ մեկը չի պատրաստվում ոտնահարել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը: ՀՀԿ-ն աջակցելու է նրանց, ում աջակցելու է ժողովուրդը: Որեւէ մեկը թող չփորձի ժողովրդի կամքի վրա խաղալ»,- նշեց Մելիքյանը:

Դիտվել է 306 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ