Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

ՀՀ ՍԴ նախագահն Արցախի դպրոցականների հետ հանդիպումից համոզվել է, որ արժանի սերունդ է մեծանում

11:47, 18 Փետրվար, 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 17-ին ԼՂՀ Ազգային Ժողովում մեկնարկած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողովի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր այցելել է Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոց եւ հանդիպել 11-րդ դասարացիների հետ: Զրույցի թեման քսանամյա Արցախն էր, նրա ձեռքբերումներն ու անելիքները: 

Աշակերտների հետ զրույցում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը նշեց, որ եթե արցախյան հիմնախնդրի լուծումը համարվում է ազգային առաջնահերթություններից, ապա յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումն ունենալ հարցի արդարացի լուծման համար:  Հարությունյանը աշակերտներին պատմեց Ստեփանակերտում անցկացվող Արցախի անկախության հռչակման քսանամյակին նվիրված գիտաժողովի նպատակների մասին : «Բազմաշերտ է Արցախի խնդիրը, քսան տարի մենք անկախ երկիր ենք կառուցել հետեւաբար պետք է դասեր քաղենք անցած ճանապարհից ու նախանշենք անելիքները»,-ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը: Հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերով հանդես եկան նաեւ աշակերտները, որոնց Հարությունյանը սիրով պատասխանեց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, խոսելով հանդիպմանը ստացած տպավորությունների մասին, ՍԴ նախագահը նշեց, որ արժանի սերունդ է մեծանում, եւ ինքը շատ տպավորված է կատարված հարցադրումներից : «Մեկ անգամ եւս համոզվեցի, որ նման հանդիպումները ավելի կարեւոր են քան տարբեր լսարաններում կազմակերպվող ժամերով քննարկումները : Անկախության սերունդը պետք է հաղորդակից լինի այն բոլոր հարցերին, որոնք այսօր քննարկվում են հայկական իրականության մեջ. նրա զարգացման գործում չափազանց մեծ են անելիքները»,-ասաց Հարությունյանը:

Դիտվել է 173 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ