Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Համբուրգի համալսարանի պրոֆեսորի համոզմամբ ԼՂՀ Անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի դրույթներին

19:19, 17 Փետրվար, 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԼՂՀ Ազգային Ժողովում մեկնարկած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողովի պլենար նիստերից «ԼՂՀ անկախության իրավական հիմքերը» թեմայի քննարկման ընթացքում Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտը, հանդես գալով «ԼՂՀ անկախության համեմատական-իրավական վերլուծություն» թեմայով զեկույցով, հայտարարեց, որ 1992 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունած ԼՂՀ Անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի դրույթներին: Գերմանացի գիտնականը, վերլուծելով Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման փորձը  եւ զուգահեռներ տանելով ԼՂՀ Անկախության գործընթացի հետ, եզրահանգեց, որ Արցախի դեպքում էլ ազգերի ինքնորոշման իրավունքը չի հակասում, երբեմն էլ գերակա է տարածքային ամբոջականության սկզբունքի նկատմամբ:

«Ես խորհուրդ եմ տալիս ԼՂՀ իշխանություններին ակտիվորեն եւ նախաձեռնողական կերպով քարոզչական աշխատանք տանել ԼՂՀ Անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ»,-ասաց Լյուխտերհանդտը: 

Դիտվել է 855 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ