Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Ֆրանտիշեկ Միկլոշկոն Ստեփանակերտը համարել է արեւմտյան տիպի մայրաքաղաք

20:27, 13 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին եւ նրա հետ ճանաչողական այցով Արցախ ժամանած Միջին Եվրոպայի համալսարանի ռեկտոր Հեյդե Շվարցովային, «Վահոստավ» ֆիրմայի նախագահ Յան Կատոին եւ «Խեմոլակ» գործարանի նախագահ Ռոման Շուստեկին: Խմբին ուղեկցում է Սլովակիայի հայ համայնքի եւ  Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: 

   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, նշելով, որ դա իր հերթական այցն է, սլովակյան խորհրդարանի նախկին խոսնակը գոհունակությամբ նշել է, որ մեկուկես տարի առաջ կայացած նախորդ այցից հետո բավական դրական փոփոխությունների է ականատես եղել Լեռնային Ղարաբաղում: «Ինձ հիացմունք է պատճառում Ստեփանակերտի տեսքը, որը, կարելի է ասել, դարձել է արեւմտյան տիպի մայրաքաղաք»,- նշել է նա:

     Սլովակ հյուրերին առանձնապես հետաքրքրում էին ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա վիճակը եւ հետագա հնարավոր  զարգացումները, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը պարզաբանումներ է տվել ու պատասխանել նրանց լրացուցիչ հարցերին:

    Քննարկվել են նաեւ սլովակա-արցախյան տարաբնույթ կապերի ստեղծման ու հետագա շփումների աշխուժացման ծրագրեր, ուրվագծվեցին դրանց իրականացման  ուղիներն ու միջոցները: 

Դիտվել է 166 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ