Պաշտոնական

ՀՀ Նախագահն այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացել է կառավարման ավտոմատացված համակարգի տեխնիկական միջոցներին: Այնուհետև ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը Հայաստանի Հանրապետության նախագահին զեկուցել է Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը՝ համաձայն զարգացման պլանի: Նախարարի զեկույցից հետո ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցը ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի մարտական պատրաստականության վերաբերյալ: Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների շրջանակներում իրականացվող ՀՀ ԶՈՒ ԳՇ համատեղ շտաբային մարզումների ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ընդունել է զեկույցներ զորատեսակների, զորամիավորումների հրամանատարների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում