Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Սամվել Նիկոյանն ընդունեց Ջեյմս Ապատուրային

19:49, 13 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի հախագահ Սամվել Նիկոյան փետրվարի 13-ին ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սամվել Նիկոյանը նախ ողջունեց Ջեյմս Ապատուրայի արդեն երկրորդն այցի կապակցությամբ Հայաստան, ապա անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ դրականորեն զարգացող համագործակցությանը: Նա կարեւորեց  Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում տարվող  աշխատանքները, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային  Ժողովի փոխգործակցությունը, ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի Զինված ուժերի մասնակցությունը:

«Շատ կարեւոր է, որ Հայաստանը ոչ միայն օգտվում է անվտանգության միջազգային համակարգից, այլեւ ինքն է իր ակտիվ մասնակցությունը բերում այդ գործընթացներին: Կարծում եմ` այստեղ օգտակարությունը երկկողմանի է»-նշեց Նիկոյանը: ԱԺ նախագահը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք խորհրդարանում տարվում են բանակում իրավական հիմքերի ամրապնդման, հասարակական վերահսկողության եւ հանրային իրազեկման գործընթացների կատարելագործման ուղղությամբ: Այս առումով նա ընգծեց գործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:

Ջեյմս Ապատուրան, շնորհավորելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա կապակցությամբ, նշեց, որ ՆԱՏՕ-ն մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք, նրա գնահատմամբ, զարգանում են լավ եւ հետագա խորացման միտում ունեն: Նա շնորհակալություն  հայտնեց Հայաստանին` ՆԱՏՕ-ի խաապահ ուժերի կազմում լավագույնս մասնակցության համար:

«Հայաստանը լինելով փոքր երկիր, մեծ գործ է կատարում միջազգային խաղաղարար առաքելություններում: Ինքս եղել եմ Աֆղանստանում, եւ ցանկանում եմ իմ երախտիքը փոխանցել հայկական զինուժի բարձրակարգ ծառայության համար»-նշեց Ջեյմս Ապատուրան: Նա կարեւորեց ԱԺ-ի դերը վերահսկողության եւ հանրային իրազեկման ասպարեզներում, ինչպես նաեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի  ԽՎ-ի շրջանակներում: Ապատուրան տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` համապատասխան գերատեսչությունների հետ հստակեցնելու առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Երկկողմ կարեւորվեց փոխգործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը: 

Դիտվել է 324 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ