Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

20:51, 10 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռոբերտ Գալոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, քաղաք Երևանում: 1981 թ.-ին ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1985 թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա և կազմակերպում ֆակուլտետը:
1985-1991 թթ.-ին աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես տնտեսագետ: 1991-2012 թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, նախ որպես տեսուչ, այնուհետև 1997 թ.-ից եղել է Հարկային պետական տեսչության պետի աշխատակազմի ղեկավար, Սպանդարյանի հարկային տեսչության պետ, օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ: 2009 թ.-ին նշանակվել է օպերատիվ հետախուզության վարչության պետ: 2012 թ.-ի փետրվարի 10-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Հարկային ծառայության գնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Դիտվել է 429 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ