Արցախ

Բակո Սահակյանը պարգեւատրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակցին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը պարգեւատրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակցին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Էդուարդ Առուշանյանին ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել ԼՂՀ նախագահի 2008 թվականի մարտի 18-ի հրամանագրով ստեղծված բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի կազմում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում