Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Խաղատների տեղակայումը Երեւանից դուրս կզարգացնի ներգնա տուրիզմը

Խաղատների տեղակայումը Երեւանից դուրս կզարգացնի ներգնա տուրիզմը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղատները կգործեն մայրաքաղաքի սահմաններից դուրս 2013 թվականի հունվարի 1-ից: Դրանք կտեղակայվեն Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան համայնքների վարչական սահմաններում` 5 հարյուր մետր հեռու կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական աշխատավայրերից, հիվանդանոցների տարածքներից:

«Արմենպրես»-ին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ խաղատները կգործեն նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում: Դրանց տեղափոխումն առանձին գոտիներ նպատակ ունի նպաստել ներգնա տուրիզմի զարգացմանը, ինչը կխթանի ենթակառուցվածքների զարգացումն այդ տարածքներում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին վայրերում նման գործունեության կազմակերպումը ժամանակի ընթացքում խթանում է բազմաթիվ այլ զվարճանքների կենտրոնների զարգացումը եւ դառնում յուրօրինակ ժամանցի, հանգստի կենտրոն: Տասը տարի է, ինչ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքն արգելում է Երեւանում խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել, ուստի Երեւանում խաղատան կամ շահումով խաղի կազմակերպման գործունեությունը դիտվում է ապօրինի գործունեություն:

Խաղատների, շահումով խաղերի կենտրոնացումը մի քանի վայրերում պայմանավորված է ոչ թե վերահսկողության դյուրինացման, այլ` տվյալ վայրերի զարգացման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am