Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Արցախի հարկային ծառայությունը հունվարն ամփոփում է գերակատարումներով

21:41, 6 Փետրվար, 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները նախնական տվյալներով` 2012 թ-ի հունվարին կազմել են 1 միլիարդ 472 միլիոն դրամ, որը պլանավորված 1 մլրդ. 440 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 2,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` գերազանցել 8,6 տոկոսով:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարության առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը: «Հավաքագրված գումարից հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով պետական բյուջե է մուտքագրվել 1 մլրդ 158 մլն. դրամ` 1 մլրդ. 131 մլն. դրամ պլանային առաջադրանքի դիմաց կամ պլանավորված ցուցանիշը գերազանցելով 2.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 8 տոկոսով: Իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է շուրջ 313.3 մլն. դրամ` գերակատարելով պլանային առաջադրանքը 4.3 մլն. դրամով կամ 1.4 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 30.5 մլն. դրամով կամ 10.8 տոկոսով»,-ասաց ԼՂՀ ՀՊԾ պետի տեղակալը: 

Բավարար գնահատելով անցած ամսվա ընթացքում կատարված աշխատանքը` Հարությունյանը նշեց, որ հաջորդ ամիսներին եւս ՀՊ ծառայության աշխատակիցների կողմից շարունակելու են աշխատել նույն արդյունավետությամբ:

Դիտվել է 155 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ