Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

«Բեյզ Մեթըլս»-ը ` Արցախում ամենաշատ հարկ վճարած ընկերություն

21:21, 6 Փետրվար, 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում անցած տարում ամենաշատ հարկ վճարած տնտեսվարող սուբյեկտների ցուցակը գլխավորում է «Բեյզ Մեթըլս» հանքահումքային ընկերությունը: Այդ մասին «Արմենպրես»-ի` Արցախի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարության առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը` նշելով, որ ընկերության կողմից 2011թ-ին ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարվել 4 միլիարդ 212 միլիոն 125 հազար դրամ հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճար):  «Բեյզ Մեթըլս»-ին հաջորդում են «Ղարաբաղ Տելեկոմ» եւ «Արցախէներգո» ՓԲԸ-ները: Խոսելով Արցախում հարկային դաշտի վարչարարության մասին` Հարությունյանը նշեց, որ պետական մակարդակով տարեցտարի շարունակվում է ոլորտում բարենպաստ միջավայրի ստեղծման քաղաքականությունը: «Մեզ համար սկզբունքային հարց է, որպեսզի Արցախում ՀՊ ծառայության գործունեությունը ոչ թե խանգարի տնտեսվարող սուբյեկտների աշխատանքին, այլեւ, բացառելով ստվերը, նպաստի դրանց զարգացմանը»-ասաց ԼՂՀ ՀՊԾ պետի տեղակալը: 

Դիտվել է 192 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ