Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Հոբելյանական խորհրդանիշի մրցույթ ԼՂՀ-ում` մայիսյան տոների առթիվ

15:56, 6 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոբելյանական խորհրդանիշի մրցույթ է հայտարարվում հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման ու համակարգման կառավարական հանձնաժողովի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Արվեստի եւ ժողովրդական  ստեղծագործության» բաժնից, հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով,  գունավոր ու սեւ-սպիտակ տարբերակներով` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև  A-4 ձեւաչափի թղթի վրա: Լավագույն աշխատանքների համար սահմանված է մեկ գլխավոր մրցանակ` 500 000  դրամ: Հայտերը կարելի է ներկայացնել մինչեւ 2012թ. փետրվարի 20-ը` ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն:

Դիտվել է 150 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ