Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայ եւ վրացի ուսանողների փոխանակման ծրագիր կիրականացվի


ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարում Վրաստանում կսովորեն յոթ հայ ուսանողներ, նույնքան վրացի ուսանողներ էլ` Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 2-ին հայ եւ վրացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ  Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեն շեշտեց, որ դա եւս կօգնի երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացմանը: «Գիտական կոնտակտները հիմք են երկու ժողուրդների քաղաքական հարաբերությունների զարգացման համար: Այն երիտասարդները, ովքեր կարող են լավ հարաբերություններ ստեղծել հիմա, հետագայում կարող են ակտիվ մասնակցություն ունենալ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց դեսպանը:  Նա ուրախությամբ արձանագրեց, որ բացի բարձրագույն կրթական  համագործակցությունից նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաեւ հանրակրթության ոլորտում: «Հայ դպրոցականները մասնակցել են Վրաստանում անցկացվող միջոցառումներին եւ ուրախալի է, որ այդ քայլերը սկսվում են փոքր հասակից»,- նշեց Գեորգի Տաբատաձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am