ՀՀ Նախագահը կատարել է նոր նշանակումներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆելիքս Փիրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջը, Նախագահի հրամանագրով` Հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են Նորա Արիսյանը (Սիրիա),Սանդուխտ Պերթիզլյանը (Լիբանան),Ալեքսանդր Քեշիշյանը(Սիրիա):
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ՀՀ պաշպանության նախարարության ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության պետ է Վաղարշակ Ավետիսյանին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան`ռազմարդյունաբերական վարչության պետ` Մուրադ Իսախանյանին: