Հեռահաղորդակցության հասույթը գերազանցում է հեռուստառադիոծրագրերից ստացվածին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստառադիոծրագրերի կազմման, հեռարձակման եւ հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը 2011-ի նոյեմբերի դրությամբ կազմել է 14 692.6 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված հասույթից 256.3 մլն դրամը ռադիոծրագրերի կազմմանն ու հեռարձակմանն է բաժին ընկնում, 1350.4 մլն դրամը` հեռուստածրագրերի կազմմանն ու հեռարձակմանը, իսկ 13 085.9 մլն դրամը` հեռահաղորդակցությանը: