Պաշտոնական

ՀՀ նախագահն ընդունել է Էրիկ Ռուբինին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է Էրիկ Ռուբինին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, հանդիպմանը երկուստեք քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ընդգծվել է տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում:

«Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության և հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է»,-ասել է Էրիկ Ռուբինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում