Տեղական արտադրությունը պետք է գերակա դիրքում լինի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է վերադասավորվի արտաքին առեւտրական կապերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Եվրամիության երկրներ արտահանումը կարող է աշխուժություն ունենալ, եթե Հայաստանը կարողանա մրցունակ ապրանք առաջարկել: «Տեղական արտադրությունը գերական պետք է լինի: Դրամի հարաբերական արժեզրկումը չի կարող բերել արտահանման ծավալների աճի, եթե համակարգված պայքար չի տարվում»,-ասաց Մանասերյանը: Նա նշեց, որ Հայաստանը կախվածություն ունի մի քանի երկրից` Ռուսաստան, ԵՄ անդամ երկրներ:
Մանասերյանի խոսքով` 2012 թ-ին տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է քայլեր իրականացնել գործարարներին ընձեռված հնարավորությունները ճիշտ օգտագործելու ուղղությամբ, որտեղ պետության դերը կարեւոր է: