Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Բակո Սահակյանն այցելել է Շուշիի շրջան

14:25, 26 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Շուշիի շրջան եւ մասնակցել Քարին տակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը նշել է, որ Քարին տակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի ազգային-ազատագրական պայքարում' հանդիսանալով առաջին եւ հիմնարար հաղթանակներից մեկը: Այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել եւ պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ու Արցախի մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, եւ նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարին տակի ու  հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը:
Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Դիտվել է 470 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ