Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Արցախի Սոս գյուղը նոր մանկապարտեզ կունենա

13:35, 26 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան»  համահայկական հիմնադրամը ֆրանսահայ համայնքի միջոցներով Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է մանկապարտեզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

Նորակառույց մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 50 երեխա: Երկհարկանի մանկապարտեզի առաջին հարկում նախատեսվում է կառուցել  հանդերձարան, ննջարաններ, սանհանգույց, խոհանոց, լվացքատուն ու պահոցներ, երկրորդ հարկում` խաղասենյակներ, հանդիսության դահլիճ եւ  մարմնամարզության սրահ: Բակում կկազմակերպվի երեխաների բացօթյա ժամանցը: Ընթացքում են նոր մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը:

Ներկայում համայնքում գործում է 1970-ականներին կառուցված մանկապարտեզը, որը ոչ միայն զուրկ է մանկահասակ երեխաների ժամանցի ու կրթության կազմակերպման համար պատշաճ պայմաններից, այլեւ չունի կոյուղի եւ կենտրոնացված  ջեռուցում:

Սոսի գյուղապետ Իգոր Ղահրամանյանի խոսքով` որոշ ընտանիքներ անգամ հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ ուղարկել շենքի խիստ անբարեկարգ պայմանների պատճառով: Նա հույս է հայտնում, որ մանկապարտեզի նորաստեղծ պայմանները հնարավոր կդարձնեն երեխաների հաճելի ժամանցն ու կրթությունը համապատասխան միջավայրում:

Ֆրանսահայ համայնքի աջակցության շնորհիվ` 2010 թվականից գյուղն ունի նաեւ կանոնավոր ջրամատակարարում:

«Ուզում եմ հուսալ, որ այս համայնքը, որը տարածվում է Ամարասի վանական համալիր տանող ճանապարհի երկու կողմում, հետագա զարգացման լավ հեռանկարներ ունի»- ասել է  «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

 Նրա խոսքով` Հայաստանը բարձ է գնահատում Ֆրանսիայի տեղական մարմնի հետեւողական ուշադրությունը նախադպրոցական կրթօջախների նկատմամբ:

250 տարվա պատմություն ունեցող գյուղն ունի շուրջ 1040 բնակիչ, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությանբ եւ խաղողագործությամբ: Գյուղում վերջին տարիներին գործում է նաեւ մեքենատրակտորային կայան, որը, գյուղապետի խոսքով` մասամբ հեշտացնում է մենատնտեսների հողագործական աշխատանքները:

Դիտվել է 1059 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ