Արցախ

ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստվում է զորահանդեսի

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստվում է զորահանդեսի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Պաշտպանության բանակի 20-ամյակին նվիրված` մայիսի 9-ին Արցախում կկազմակերպվեն տոնական բազմաթիվ միջոցառումներ, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա մեծ զորահանդես: Տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ համակարգման համար ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որն անցկացրել է իր անդրանիկ նիստը: Նախարար Հակոբյանը նշել է, որ զորահանդեսի անցկացման մասով արդեն կազմվել է հիմնական պլանը: «Զորահանդեսին մեծ քանակությամբ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա կընդգրկվեն, իսկ անձնակազմի մասով, բացի Պաշտպանության բանակջց, կմասնակցեն ստորաբաժանումներ ոստիկանության, Ազգային անվտանգության եւ փրկարար ծառայություններից, ինչպես նաեւ Արցախի ազատամարտի միության եւ հայրենական Մեծ պատերազմի վետերանները»-,ասաց Հակոբյանը: Տոնական օրվան ընդառաջ քննարկվել են Ստեփանակերտի փողոցների բարեկարգման, ինչպես նաեւ ավտոմեքենաների խցանումներից խուսափելու համար հավելյալ աշխատանքների իրականացման հարցեր: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով, քաղաքապետարանի կողմից կարվի հնարավորը` քաղաքի տոնական տեսքը ապահովելու համար: Շրջվարչակազմերի ղեկավարների միջոցով տեղերում կիրականացվեն տոնական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված աշխատանքներ: Ծրագրեր ունեն նաեւ ԼՂՀ արտաքին գործերի եւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Տոնական միջոցառումների հիմնական ծրագրի հետ կապված բոլոր առաջարկներն ու նկատառումները հանձնաժողովի անդամների կողմից կարող են ներկայացվել մինչեւ հունվարի 31-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում