Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել արտադրական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ

19:59, 25 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ կառույցի ստորաբաժանումների ղեկավարները:

Կարեւորելով ոլորտի նշանակությունը հանրապետության զարգացման համար` նախագահն ընդգծել է իրականացվելիք աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 903 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ