Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտի բարեկարգմանը

19:51, 25 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգման աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  հատուկ ուշադրություն է դարձվել բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման եւ բակերի ու ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման հարցերին: Նախագահը նշել է, որ թեպետ այս ուղղությամբ արդեն իսկ մեծ աշխատանք է կատարվել, սակայն իրավիճակը դեռեւս բավարար համարել չի կարելի:

Բակո Սահակյանն ընդգծել է առկա խնդիրների համալիր լուծման   անհրաժեշտությունը` հավելելով, որ Ստեփանակերտը, լինելով հանրապետության դեմքը, որտեղ կենտրոնացված է բնակչության մեծ մասը, պետք է ունենա հարմարավետ ապրելու համար համապատասխան պայմաններ եւ արժանավայել տեսք:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը` առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Նախագահը, մասնավորապես, հանձնարարել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ միասին հնարավորինս կարճ ժամկետում մշակել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի ու ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման եւ տանիքների կապիտալ վերանորոգման համապարփակ ծրագիր, կազմել աշխատանքների իրականացման ժամանակացույց` հաշվի առնելով առկա իրավիճակն ու խնդիրների առաջնահերթությունը, եւ ապահովել իրականացվող աշխատանքների լուսաբանումը ԶԼՄ-ներում:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 710 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ