Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի օդանավակայան

20:25, 24 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ անցկացրել խորհրդակցություն օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցերի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  2011 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, վարչության եւ օդանավակայանի պատասխանատու աշխատակիցները:

Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքների կապակցությամբ եւ հավելել, որ այս տեմպերը ու որակը պետք է պահպանվեն այսուհետ եւս: Նախագահը նշել է, որ օդանավակայանը մեր հանրապետության ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտներից է, որի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն անթերի եւ սահմանված ժամկետներում: 

Դիտվել է 931 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ