Տնտեսություն

600 ուսանողների ուսման վարձերի վճարման նպատակով Կառավարությունը միջոցներ է հատկացրել

1 րոպեի ընթերցում

600 ուսանողների ուսման վարձերի վճարման նպատակով Կառավարությունը միջոցներ է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 60 մլն դրամ կհատկացնի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով սոցիալապես անապահով և լավ առաջադիմություն ունեցող շուրջ 600 ուսանողների ուսման վարձերի վճարման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սա ևս գործադիրի սոցիալական օժանդակության փաթեթի մեջ մտնող կարևոր միջոցառումներից մեկն է: «Երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բավական թափանցիկ գործընթաց, որտեղ հենց ուսանողներն են վերահսկում, որպեսզի տրամադրվող միջոցները հասնեն հասցեատիրոջը: Մենք դրական ազդակներ ենք ստացել այս ծրագրի հետ կապված և կարծում եմ, որ ճիշտ կլինի շարունակել այն»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում