Մշակույթ

Մեկնարկեց «Երեւանյան Բիեննալե 2011» ցուցահանդես-մրցույթը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Երեւանյան Բիեննալե 2011» ցուցահանդես-մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում նոյեմբերի 16-ին մեկնարկեց «Երեւանյան Բիեննալե 2011» համահայկական ճարտարապետական ցուցահանդես-մրցույթը: Վերջինիս մասնակցում էին աշխարհի 9 երկրներից 80 ճարտարապետներ:

«Այս անգամ որոշեցինք ցուցահանդեսի շրջանակն ընդլայնել, ու ամբողջ աշխարհի հայ ճարտարապետներին հրավիրել: Սա առաջին քայլն էր. հուսանք, որ ապագայում ցուցահանդեսի սահմանները կընդլայվեն»,- ասաց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, «Երեւանյան Բիեննալե 2011»-ի հանձնակատար Աշոտ Գրիգորյանը:

Նրա խոսքով' ցուցահանդեսի ճարտարապետներին միավորում է ազգությամբ հայ լինելը:

«Եթե հաջողվի օտարեկրյա մեր հայրենակիցների մեջ մտցնել հայեցի ճարտարապետական մտածողությունը, ապա հնարավորություն կունենանք ճարտարապետական միտքն արտահանելու»,-ասաց նա:

«Երեւանյան Բիեննալե 2011» ցուցահանդես-մրցույթի տվյալները կամփոփվեն մեկ ամսվա ընթացքում' Հայաստանի եւ Սփյուռքից ժամանած մասնագետների կողմից: Առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմներ կհանձնվեն «Հասարակական շենքերի նախագծում-կառուցապատում», «Ինտերիեր-էքստերիեր», «Երիտասարդ ճարտարապետներ», «Ճարտապետատության տեսապատմական հետազոտություն» եւ այլ անվանակարգերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում