Հասարակական

Վահրամ Ներսիսյանց. «ժողովրդավարական ինստիտուտների միջոցով իրագործվող վերափոխումներն ավելի կայուն եւ հաստատուն ենե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցն, հունիսի 17-ին ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հոլանդական ենթախմբի հանդիպման ժամանակ, անդրադարձել է վերջին տարիներին երկրում ընթացող տնտեսական բարեփոխումների խնդրին` կարեւորելով դրանց դերն անցումային տնտեսությունների համար: Նա ընդգծել է բարեփոխումները ժողովրդավարական արժեքներին եւ օրենքին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը: «Կարծում եմ, որ ժողովրդավարական ինստիտուտների միջոցով իրագործվող վերափոխումներն ավելի կայուն եւ հաստատուն են ու մեծացնում են հասարակական վստահությունըե,- նշել է նա: Վ. Ներսիսյանցը հայտարարել է, որ հասարակական եւ ընդհանուր կառավարման համակարգերի բարեփոխումների միջոցով բարելավելով գործարարության եւ ներդրումային մթնոլորտը, «այս տասնամյակի համար կարող ենք ապահովել բարձր տնտեսական աճե: Հանդիպման ընթացքում նախագահի խորհրդականը ներկայացրել է վերջին տասնամյակում ՀՀ-ում գրանցված տնտեսական աճի համապատկերը: Նա նշել է, որ 1994- 2000 թվականներին դրա ցուցանիշը կազմել է տարեկան մոտ 5,5 տոկոս, իսկ 2001 թվականից ի վեր` շուրջ 12 տոկոս: Անցած տարի գրանցվել է 14 տոկոս տնտեսական աճ: Ակնկալում է երկնիշ ցուցանիշ նաեւ այս տարվա համար: Այս ամենը նպաստել է երկրում աղքատության կրճատմանը. 1998 թ. 56 տոկոսից այն նվազել է մինչեւ մոտ 25 տոկոս: Դրա կրճատման գործընթացը շարունակում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում