Հասարակական

Բացվեց Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): «Բավարարված եմ, որ Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի շինարարության հսկայածավալ աշխատանքը կատարվեց շատ կարճ ժամանակահատվածում: Բավարարված եմ նաեւ այն առումով, որ շինարարությունն իմ մտահղացումն էր, որի իրականացման ողջ գործընթացը վերահսկողության տակ էի պահում: Կարծում եմ, որ երկրի մայրաքաղաքը պետք է ունենա քաղաքապետարանի այսպիսի շենք, ինչն ընդգծում է քաղաքի կարգը. մեր քաղաքն արժանի է ունենալ այսպիսի շքեղ շենք ե,-լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի բացումն իրագործելուց եւ շենքում շրջայց կատարելուց հետո: Ռ.Քոչարյանի խոսքով, «իհարկե, այս շենքում պետք է ավելի լավ աշխատեն, ժողովրդի հոգսերով ավելի լավ զբաղվեն եւ կյանքի որակի բարձրացմանն ուղղված քայլերը ձեռնարկեն ավելի արագ ու առանց քաշքշուկների: Այստեղ պետք է կիրառվի մեկ պատուհանի գաղափարը: Քաղաքապետարանը պետք է ապահովի քաղաքային բոլոր ծառայությունների անխափան ռիթմիկ աշխատանքըե: «Այլեւս բողոքներ չենք ընդունելու, թե աշխատանքի պայմաններ չկան: Սա նաեւ ավելի ակտիվ աշխատելու հատուկ պատասխանատվություն եւ պարատավորվածության զգացում պետք է հաղորդի քաղաքապետարանի ողջ անձնակազմինե,-ընդգծեց ՀՀ նախագահը: Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի բացման արարողության ժամանակ ելույթ ունենալով, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշեց, որ շենքի շինարարությունը նախաձեռնվել է դեռեւս 1980-ականների սկզբին եւ դադարեցվել 1991 թվականին: Ըստ նրա, միայն 2003թ. օգոստոսին, հանրապետության ղեկավարության անմիջական նախաձեռնությամբ հնարավորություն ստեղծվեց վերսկսելու համալիրի ընդհատված շինարարությունը: «Քաղաքապետարանի անավարտ շենքը վերանախագծվեց ամբողջությամբ` հաղթահարելով չափազանց բարդ խնդիրներ. անհրաժեշտ էր մի կողմից պահպանել տաղանդավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեր ավանդական ճարտարապետության ոգով կատարված նախագծի անաղարտությունը, մյուս կողմից` շենքը հարմարեցնել ժամանակի ընթացքում փոփոխված բարդ պահանջներինե,-նկատեց քաղաքապետն` ավելացնելով, որ նախկինում նախագծված 4 հարկի փոխարեն շենքը կառուցվել է 5 հարկանի, վերանախագծվել է 47 մ բարձրությամբ աշտարակը: Առանց կոնսերվացման 12 տարի մնացած կիսակառույցի շինարարության ավարտն իրականացվել է 15 ամսում: Այն, ողջ կոնստրուկցիոն համակարգը վերակառուցելու միջոցով, համապատասխանեցվել է սեյսմակայունության ժամանակակից պահանջներին: Արդիական պահանջներին են համապատասխանում նաեւ շենքում կիրառված սարքավորումները եւ ներքին հարդարման համար օգտագործված նյութերը: Քաղաքապետարանի նոր շենքում կտեղակայվի նաեւ Երեւան քաղաքի պատմության թանգարանը: Ե.Զախարյանի գնահատմամբ, դա «վարչական նպատակներով նախատեսված այս շքեղ կառույցը մայրաքաղաքի բնակիչների համար ավելի հրապուրիչ, մատչելի ու հոգեհարազատ դարձնելու ամենահարմար լուծումն ենք համարումե: Նա իր երախտագիտությունը հայտնեց նաեւ «Միջազգային բիզնես կենտրոնե ընկերությանը`շինարարական աշխատանքները ճշգրիտ, ժամանակին եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար, «Երեւաննախագիծե ինստիտուտին, ենթակապալառու «Արխմոնստրոյե ընկերությանը: «Այս ամենն իրականություն դարձավ միայն հանրապետության նախագահի հատուկ ուշադրության շնորհիվ` սկսած շինարարության վերսկսման նախաձեռնումից մինչեւ կառույցի սիստեմատիկ հսկողությունն ու սատարումը բոլոր հարցերումե,-շեշտեց Ե.Զախարյանը: Նրա խոսքով, ուրախալի է, որ «նման իրադարձություններն արդեն հաստատված օրինաչափություն են մեր պետության համարե: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի վարչական նոր 5-հարկանի շենքի ընդհանուր մակերեսը 13,5 հազար քառակուսի մետր է: Դրա շինարարության ավարտի համար ծախսվել է 3,1 մլրդ դրամ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում