Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«ԴԴՏ» ռուսական ռոք խումբը Երևանում կկատարի իր հին ու նոր երգերը

«ԴԴՏ» ռուսական ռոք խումբը Երևանում կկատարի իր հին ու նոր երգերը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԴԴՏ» ռուսական կուլտային խումբը, առանց որի անհնար է պատկերացնել ռուսական ռոքը որպես երևույթ, հանդես կգա երևանյան համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա հունիսի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի երկրպագուները  կվայելեն ինչպես հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր:

233a976e-dc8f-433e-9ee4-1d002ae1e430.jpg (66 KB)

«ԴԴՏ»-ն հիմնադրվել է 1980 թվականին Յուրի Շևչուկի նախաձեռնությամբ։ Նա խմբի առաջնորդն ու միակ մշտական մասնակիցն է: Երգերի մեծ մասը Շևչուկն  է գրել։ Խմբի ողջ պատմության ընթացքում փոխվել է մոտ 18 մասնակից՝ երգիչներից մինչև բաս-կիթառահարներ։

Հիմնադրման օրից ի վեր  «Ի՞նչ է աշունը», «Ես գնում եմ հայրենիք», «Մի՛ կրակիր» և շատ այլ երգեր տասնամյակներ շարունակ միավորում են հին ու նոր սերունդներին: «Ի՞նչ է աշունը» երգից հետո, որը շատ մեծ ճանաչում ունեցավ, երաժիշտները վախենում էին, որ կդառնան մեկ հիթի պատանդ, ուստի «ԴԴՏ»-ն նույնիսկ որոշ ժամանակ հատուկ չէր կատարում այն։

Իր գործունեության 42 տարվա ընթացքում «ԴԴՏ» խումբը թողարկել է 21 ստուդիական ալբոմ։  Դրանցից վերջինը ՝ «Ստեղծագործությունը դատարկության մեջ», թողարկվել է 2021 թվականին: Սկավառակի համար գումար են նվիրաբերել խմբի երկրպագուները։  Երեք ամսվա ընթացքում դրամահավաքի հարթակում հաջողվել է հավաքել 25 միլիոն ռուբլուց ավելի գումար:

Այժմ «ԴԴՏ»-ն հավաքում է լեփ-լեցուն մարզադաշտեր՝ ելույթ ունենալով ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Համերգը, որով խումբը հանդես կգա Երևանում, առանձնահատուկ է, քանի որ 2020 թվականից «ԴԴՏ» -ն հյուրախաղեր և մեծ համերգներ չի ունեցել։  Այս ընթացքում խումբը թողարկել է երկու ստուդիական ալբոմ՝ «Ստեղծագործությունը դատարկության մեջ» և «Ստեղծագործությունը դատարկության մեջ-2», ինչպես նաև Յուրի Շևչուկը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ թողարկել է «Գայլերը հրաձգարանում» ձայնասկավառակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am