Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավարին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  ՀՀ կրթության 
տեսչության մարմնի ղեկավարին

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  աշխատանքային այցով մարզ ժամանած ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Պետրոսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։

Վաղարշակ Մատիկյանը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել է մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ հավելելով, որ 2024 թվականին նախատեսվում է տեսչական պլանային ստուգումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Աստղաձորի, Արծվանիստի, Գեղհովիտի թիվ 1, Երանոսի թիվ 1, Ծակքարի, Ծովակի, Ծովասարի, Ծովազարդի, Ջիլի, Վարսերի, Վանևանի,Սոթքի միջնակարգ, Սեմյոնովկայի հիմնական և Մեծ Մասրիկի տարրական դպրոցներում:

Ներկայացնելով ընթացքի մեջ գտնվող կամ առաջիկայում նախատեսված դպրոցաշինական մեծածավալ ծրագրերը և կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերը՝ Գեղարքունիքի մարզպետը հույս է  հայտնել, որ առաջիկայում մարզում կրթության որակը էապես կբարձրանա։

«Միայն այն հանգամանքը, որ նախորդ ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները տվել են 7 Ոսկե մեդալակիր՝ 2022 թվականի 1 մեդալակրի փոխարեն, արդեն խոսում է կրթության որակի որոշակի բարելավման մասին, մանավանդ, որ սրա կողքին էլ նկատելի է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում գրանցված հաջողությունները և կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչների թիվը։ Այդուհանդերձ, մենք ձեռք բերված արդյունքներով չենք բավարարվում ու մշտապես աշխատում ենք կրթության որակի շարունակական բարձրացման ուղղությամբ»,-նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը՝ միաժամանակ հավաստելով, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ՀՀ կրթության տեսչության մարմնի հետ պատրաստ է մշտական համագործակցության ու պլանային ստուգումների ընթացքում պահանջվող համապատասխան աջակցության։

 

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am