Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ապրիլի 18-ին սկսել է չհայտարարված այցը Կիև: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ժամանելուց հետո նա հայտարարել է, որ այս այցը մասնավոր կամ արտակարգ բնույթ չի կրում, և որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ լինի:

Սա Հաբեկի երկրորդ այցն է Ուկրաինա՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Ապրիլի 18-ին փոխկանցլերի հետ միասին ժամանել է բիզնեսի ներկայացուցիչների պատվիրակությունը։

Կիևում բանակցությունների թեմաներն են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վիճակը, անհետաձգելի օգնությունը, տնտեսության ամրապնդումը, Գերմանիայի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները։

Նշվում է, որ ըստ Bild հրատարակության՝ Հաբեկի հետ ժամանել է Diehl Defense ընկերության գործադիր տնօրեն Հելմուտ Ռաուխը։ Այս ընկերությունն արտադրում է IRIS-T SLM զենիթահրթիռային համակարգեր: Ռաուխը Bild-ին հայտնել է, որ այս զենիթահրթիռային համակարգերից երեքն արդեն գտնվում են Ուկրաինայում, իսկ «հետագա մատակարարումները կլինեն այս տարի». հաջորդ կայանքը կհասնի մի քանի շաբաթից։

Քննարկման թեմաների թվում են նաև Ուկրաինայի ապագան ճգնաժամից հետո. Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված հաջորդ համաժողովը պետք է անցկացվի հունիսի կեսերին Բեռլինում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am