Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի 
Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան այս տարի 200 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային՝ խոստացված 2,3 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարին։

Նախարարն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի հարցով անցկացված քննարկման ժամանակ։

Հարավային Կորեայի կառավարությունը պլանավորում է այս տարի նախնական 200 միլիոն դոլար հատկացնել հումանիտար օգնության տեսքով՝ Ուկրաինայի անհետաձգելի կարիքները հոգալու համար, իսկ մնացած 2,1 միլիարդ դոլարը 2025 թվականից կտրամադրվի երկարաժամկետ փոխառությունների տեսքով` ցածր տոկոսադրույքով` Տնտեսական զարգացման համագործակցության հիմնադրամի (EDCF) միջոցով:

Նշվում է, որ Հարավային Կորեան նաև 50-ական մլն դոլար կնվիրաբերի Համաշխարհային բանկին և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նրանց նախագծերի համար։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը 2023 թ. սեպտեմբերին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ խոստացել էր 2,3 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել Ուկրաինային։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am