Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Երեմյան Փրոջեքթս»-ը՝ Doing Digital Awards-ի Հյուրընկալության և ագրո- նորարարության ոլորտի մրցանակակիր

«Երեմյան Փրոջեքթս»-ը՝ Doing Digital Awards-ի Հյուրընկալության և ագրո-
նորարարության ոլորտի մրցանակակիր

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվային փոխակերպումների Doing Digital հարթակն այս տարի մեկնարկեց Doing Digital Awards-ը, որն ամենամյա Doing Digital ֆորումի անբաժանելի մասը կլինի: Որպես հարթակ, որը նվիրված է ֆինթեքի և բիզնեսի թվայնացման հնարավորությունների ուսումնասիրմանը, ֆորումը նպատակ ունի միավորել մտքի առաջատարներին՝ կառավարության, տեխնոլոգիաների, ֆինանսների և բանկային ոլորտներում: Համաշխարհային փորձագետների և տեղական բիզնեսների միջև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով DDF-ը նպաստում է թվայնացման գործընթացի առաջխաղացմանը։ 

Doing Digital մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել և խրախուսել թվային փոխակերպումների գործընթացների առաջամարտիկներին, և դրանով խթանել, որպեսզի պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունները թվային փոխակերպումների ճանապարհին ձգտեն կատարելագործման, գրանցեն նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ 

«Doing Digital Forum-ը վերածվել է կարևոր ավանդույթի, որը մի հարկի տակ համախմբում է փոփոխություններ իրականացնողներին ու գաղափարակիր առաջնորդներին, ովքեր ցանկանում են կիսվել գիտելիքով ու փորձով՝ միաժամանակ խթանելով նորարարությունը։ Այս տարի մենք մեկնարկել ենք մեր առաջին մրցանակաբաշխությունը` ուղղված բացահայտելու և խրախուսելու թվային փոխակերպումների գործընթացի առաջամարտիկներին, ովքեր էական հաջողություններ են գրանցել և նշանակալի ազդեցություն ունեն համաշխարհային ու տեղական էկոհամակարգում», - նշել է Doing Digital Platform-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։ 

Doing Digital Awards 2024-ի մրցանակակիրներից է նաև DDF24-ի հյուրընկալության ոլորտի գործընկեր «Երեմյան Փրոջեքթսը», որն արժանացավ «Գերազանցություն հյուրընկալության և ագրո-նորարարության ոլորտում» (Excellence in Hospitality and Agro-Innovation) մրցանակին:

«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում բիզնես, ռեստորանային և գյուղատնտեսական ոլորտների առաջատարներից է: Ընկերությունն իր գործունեության 18 տարիների ընթացքում ստեղծել և իրականացրել է համարձակ, յուրօրինակ և կոնցեպտուալ տասնյակից ավելի նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման գործում։ Ընկերությունը 2023-ին գյուղատնտեսության ոլորտում խոշորագույն ներդրումներ իրականացրեց և հիմնեց Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական համալիրը։ Այն գործում է միջազգային չափանիշներին համապատասխանող սկզբունքներով ու մոտեցումներով։ 

Մրցանակը Երեմյան Փրոջեքթսի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնեց Քրիս Սքիները՝ Doing Digital Forum 2023-ի գլխավոր խոսնակը, ով Հայաստան էր ժամանել հատուկ Doing Digitaլ ֆորումին և մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։ 

«Ուրախ եմ, որ այս անվանակարգի մրցանակը ստանում եմ հենց Քրիս Սքիներից, ում ելույթն անցյալ տարի ինձ համար շատ տպավորիչ էր ու ոգեշնչող: Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր և մեծ պատիվ՝ ստանալ այս մրցանակը. այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ ավելի քան 18 տարվա մեր նվիրված ու հետևողական աշխատանքը գնահատվում է։ Բիզնես ոլորտում շուրջ երկու տասնամյակ գործունեությունը, միլիոնավոր հյուրերի և հաճախորդների հետ ամենօրյա շփումն ու աշխատանքը փաստում են՝ այսօր փոփոխություններն անընդհատ են ու ամեն օր. դրանց պետք է լինել պատրաստ, թվային փոխակերպումների մարտահրավերներն օգտագործել որպես հնարավորություն», - նշել է Դավիթ Երեմյանը:

Գնահատելով թվայնացման ուղղությամբ մի խումբ անհատների ու կազմակերպությունների գրանցած հաջողությունները՝ Doing Digital Awards-ի առաջին մրցանակակիրներն են դարձել Բրեթ Քինգը, Քրիս Սքիները և Դիրք Օլմայերը՝ բանկային, ֆինթեքի ոլորտներում և տաղանդների բացահայտման գործում իրենց փոխակերպող ազդեցության համար:

Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ից մինչև թվային փոխակերպման ոլորտում առաջնորդություն ստանձնած Ամերիաբանկ, բլոկչեյն նորարարական լուծումներ ստեղծող Fastex-ից մինչև հաճախորդների աջակցման AI օգնական Hoory, վեբ դիզայնի լավագույն գործիքներ մշակող Ucraft և լավագույն ներդրումային հավելված առաջարկող Apricot Capital. նրանք բոլորն առաջին Doing Digital Awards-ի մրցանակակիր են։

Մրցանակաբաշխությունը նաև արժևորել է ՀՀ կենտրոնական բանկի ներդրումը կորպորատիվ մշակույթի փոխակերպման, ArCa-ի ձեռքբերումներն ազգային ֆինանսական ենթակառուցվածքների բարելավման, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) ջանքերը թվային հասարակության ձևավորման գործում։ Doing Digital Awards-ի մրցանակի է արժանացել նաև «Երեմյան Փրոջեքթս»-ը հյուրընկալության և ագրո-նորարարության ոլորտում գերազանցության ձգտման համար։ Յուրաքանչյուր մրցանակակիր կրում է նորարարության ոգին, ինչն էլ թվային հասարակության ու տնտեսության խթանիչ ուժն է։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am