Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԶԲ-ի հետ քննարկվել են բնակարաշինության և սոցծառայությունների թվայնացման հարցում համագործակցության հնարավորությունները

ԱԶԲ-ի հետ քննարկվել են բնակարաշինության և սոցծառայությունների 
թվայնացման հարցում համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դոն Լամբերտին և կազմակերպության ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բնակարաշինության և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

«Նախարար Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական բնակապահովության ոլորտում ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ նախատեսվող ծրագրերի թիրախում և՛ ԼՂ-ից տեղահանված անձինք են, և՛ ՀՀ խոցելի ընտանիքները։ Ներկայացնելով ԼՂ հայրենակիցների բնակապահովման ուղղությամբ անելիքները՝ նախարարը նշել է, որ դրանք ներկայումս քարտեզագրման փուլում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։     

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացում արդեն իսկ կատարված աշխատանքին, մասնավորապես՝ շեշտելով «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը խոսել է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման e-Disability հարթակի ստեղծման մասին և նշել, որ այն ԱԶԲ-ի հետ արդյունավետ համագործակցության լավ օրինակ է։ 

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով շարունակել հանդիպումները քննարկված թեմաների շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am