Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իսրայելի ավիահարվածից զոհվել են Գազայում օգնություն բաժանող հասարակական կազմակերպության աշխատակիցները

Իսրայելի ավիահարվածից զոհվել են Գազայում օգնություն բաժանող 
հասարակական կազմակերպության աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) հասարակական կազմակերպության 7 աշխատակիցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։

Ըստ հրապարակման՝ չնայած Իսրայելի պաշտպանության բանակի հետ համակարգմանը, ավտոշարասյանը հարվածել են պահեստից դուրս գալուց հետո, որտեղ նրանք բեռնաթափել են ծովային ճանապարհով Գազայի հատված մատակարարված ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնություն։

Իսրայելը հայտարարել է, որ հանգամանալից ուսումնասիրություն է կատարում ամենաբարձր մակարդակով՝ պարզելու, իրենց բնութագրմամբ, այս «ողբերգական միջադեպի» հանգամանքները։

ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ Իսրայելին մեղադրել են բյուրոկրատական ընթացակարգերի միջոցով Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարումները խոչընդոտելու, ինչպես նաև սնունդ մատակարարող ավտոշարասյուների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am