Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության 
համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները որպես օգնություն 2024 թվականին 228 միլիոն դոլար է հատկացրել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պաշտպանական ներուժի ամրապնդման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:

«ԱՄՆ-ն Լիտվայի ռազմավարական գործընկերն է և Բալթյան տարածաշրջանի անվտանգությունն ապահովող գլխավոր դաշնակիցներից մեկը: Ամերիկացիները չափազանց ակտիվ մասնակցություն են ունենում Բալթյան երկրներում անվտանգության միջոցառումների իրականացման գործում՝ ամրապնդելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - մամուլի ծառայությունը մեջբերում է Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կասչյունասի խոսքը։

Նախարարության տվյալներով` գումարի մեկ երրորդը հատկացվելու է Լիտվային․ դրամական միջոցները կուղղվեն զինված ուժերի կարողությունների կատարելագործմանը` հակաօդային պաշտպանության և հրետանային ներուժի ամրապնդմանը, զինամթերքի գնմանը։

2023 թվականին ԱՄՆ-ն ֆինանսավորման տարբեր մեխանիզմներով միայն Լիտվային մոտավորապես 200 միլիոն դոլար է հատկացրել։

Վերջին տարիներին ամերիկացիների հետ պայմանագրեր են կնքվել HIMARS հրետանային համակարգերի և AMRAAM հրթիռների գնման շուրջ։ Բացի այդ, Լիտվան ԱՄՆ-ից գնում է 500 JLTV զրահապատ արտաճանապարհային մեքենա, չորս Black Hawk ուղղաթիռ, Switchblade անօդաչու թռչող սարք, Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և կապի սարքավորումներ:

2019 թվականից ԱՄՆ-ի բանակի գումարտակները Լիտվայում ծառայում են ռոտացիոն հիմունքներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am