Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ-ի իրականացրած հակակոռուպցիոն բարեփոխումները արժանացել են միջազգային բարձր գնահատականի․ Մինասյան

ՀՀ-ի իրականացրած հակակոռուպցիոն բարեփոխումները արժանացել են 
միջազգային բարձր գնահատականի․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2023 թվականին Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները արժանացել են միջազգային բարձր գնահատականի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հինգերորդ փուլի՝ Հայաստանին վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորը տրվել են հակաոռուպցիոն քաղաքականության մշակմանը։ Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից և համարվում է բավարար կատարողական ունեցող երկիր»,- ասաց Մինասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am