Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թաթոյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ՀՀ-ի հետ բարեկամության խմբի անդամներին ներկայացրել է Բաքվի հանցանքներն ապացուցող փաստեր

Թաթոյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ՀՀ-ի հետ բարեկամության խմբի անդամներին ներկայացրել է Բաքվի հանցանքներն ապացուցող փաստեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկինում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, Թաթոյանը փաստերով ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները. մարդիկ, մասնավորապես, զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից:

«Քննարկել են նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:

Քննարկել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Թաթոյանի Լոնդոն այցը կազմակերպվել է Հայաստանյայց Առքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով։ Խորհրդարանում այս հանդիպումը տեղի է ունեցել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աջակցությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am