Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարություններն ամրապնդում են համագործակցությունը

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարություններն ամրապնդում են 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը մարտի 19-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի տեղակալ Սաուլիուս Տամուլևիչուսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող լայնածավալ բարեփոխումներին լիտվական կողմի ցուցաբերած մասնագիտական աջակցության համար։ ՆԳՆ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը:

Ըստ աղբյուրի՝ Սաուլիուս Տամուլևիչուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության բյուջետային աջակցության և գնումների գործընթացի վերաբերյալ մանրամասներ։ Նա նաև անդրադարձել է ծառայողների սոցիալական երաշխիքներին, գույքի և տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացին, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին։

Նշվում է, որ լիտվական կողմը պատրաստակամություն է հայտնել նշված ոլորտներում փորձի փոխանակման շրջանակում ցուցաբերել աջակցություն։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am