Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը

Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում 
Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի և արդարադատության նախարարության միջև ձևավորված համագործակցությունը և հանձնաժողովի ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին տարիներին նախարարության կողմից նախաձեռնված մի շարք կարևորագույն նախագծերի մշակման գործում Հանձնաժողովի ցուցաբերած գործուն աջակցությանը։

«Կողմերը քննարկել են նաև Հանձնաժողովի հետ համագործակցությամբ մշակված մի շարք օրենսդրական ակտեր, մասնավորապես՝ դատավորների նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման մեխանիզմների ներդրման, դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամների թվի ավելացման, ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների մասին օրենքի  նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքների նկատմամբ ցուցաբերված հետևողականության համար:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում Հանձնաժողովի հետ համագործակցության սահմանների ընդլայնման հնարավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am