Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՆԳ նախարարը պատրաստակամ է նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու հայ- ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները

ՆԳ նախարարը պատրաստակամ է նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու հայ-
ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, ընդգծել է դրանք նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամությունը։

Վահե Ղազարյանը, նշելով, որ ՆԳ նախարարությունը ստեղծումից ի վեր  գտնվում է բարեփոխումների լայնամասշտաբ փուլում, շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանն ու Ֆրանսիային՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։

Նշվում է, որ հանդիպմանը  կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում ընթացող բարեփոխումների, փրկարար ծառայության և ոստիկանությանը տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը ներկա են եղել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Միգրացիայի և քաղաքացիության  ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am