Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հարևանին դանակահարած գյումրեցին ձերբակալվել է

Հարևանին դանակահարած գյումրեցին ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 13-ի ժամը 18.58-ին Գյումրու շտապօգնությունից հայտնել էին, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դիակ՝ մարմնին դանակահարության հետքերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ.-ն է:

Ըստ աղբյուրի՝ Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18։00-ի սահմաններում Տիմիրյազևի փողոցի նշված տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարապետ Խ.-ին դանակահարել էր 47-ամյա հարևանը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին, ապա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am