Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քարակերտի գիշերային ակումբում սպանության և խուլիգանության վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Քարակերտի գիշերային ակումբում սպանության և խուլիգանության վարույթի 
նյութերն ուղարկվել են դատարան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է 2023թ հուլիսի 3-ին Արմավիր մարզի Քարակերտ գյուղում գործող գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած սպանության, ևս 2 անձի նկատմամբ սպանության փորձի, խուլիգանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նշված օրը՝ ժամը 05:26-ին, տեղեկություն էր ստացվել այն  մասին, որ կտրած-ծակած վերքերով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Քարակերտի 3 բնակիչներ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։

լուսանկար 1.jpg (49 KB)

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00․00-ի սահմաններում Քարակերտում գտնվող գիշերային ակումբ են ժամանել հիշյալ բնակավայրի 4 և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 2 բնակիչ, որտեղ էլ վերջիններիս միջև կենցաղային, անհիմն խնդրի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը, րոպեներ անց հարթվել է։

Սակայն, ժամը 3-ի սահմաններում, երբ Արտենիի 23-ամյա բնակիչը գտնվել է ակումբի դռան մոտ, իր հետ մինչ այդ վիճաբանած Քարակերտի բնակիչներց մեկը նրան հրավիրել է դուրս։

Երիտասարդն էլ, գրպանից հանելով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված սուր կտրող առարկան, մոտեցել է իրեն կանչողին և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից մղված, ձեռքում պահած առարկայով, վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա ազդրին, ապա բութ առարկաների ներգործությամբ հարվածներ հասցրել նաև վիրավոր տղամարդու գլխին՝  նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:  

Շարունակելով խուլիգանական վարքագիծը, երիտասարդը նույն կռվի ընթացքում հարվածներ է հասցրել նաև Քարակերտի բնակչի 2 ընկերներին, որոնցից մեկը կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքից մահացել է, իսկ մյուսին պատճառվել է  կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Բացի այդ, Արտենիի 23-ամյա բնակիչը համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հիշյալ ակումբում հնչեցրել է հայհոյանքներ՝ խոչընդոտելով ակումբի բնականոն աշխատանքը:

Այդ ընթացքում, Քարակերտի՝ արդեն վիրավոր վիճակում գտնվող բնակիչներից երկուսն իրենց 3-րդ համագյուղացու հետ միասին մահակներով սկսել են հարվածներ հասցնել վերջինիս, ինչի հետևանքով էլ ակումբի տարածքում ծեծկռտուք է սկսվել, որին միացել է նաև 23-ամյա երիտասարդի ընկերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քարակերտցի երիտասարդների  և Արտենիից 23-ամյա երիտասարդի ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հաշտության և գործուն զղջալու հիմքով։

Նշվում է, որ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, 23-ամյա երիտասարդի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am