Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

IRI-ի հետազոտության համաձայն՝ բնակչության գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը իրավապահ կառույցներից առաջինն է

IRI-ի հետազոտության համաձայն՝ բնակչության գոհունակության ցուցանիշով 
Ոստիկանությունը իրավապահ կառույցներից առաջինն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության  արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23%-ը եղել են լիովին գոհ, 39%-ը՝ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից, 16%-ը ավելի շուտ գոհ չի եղել, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։

Ընդհանուր առմամբ գոհունակության ցուցանիշը կազմել է 62%՝ 2023 թվականի մարտին իրականացված հետազոտության արդյունքների համեմատ աճելով 4%-ով։

Նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներ, որոնց ընտրանքը որոշվել է ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am